Tuesday, May 2, 2017

"Սա..."



Սա իմ հրաշք աշխարհն է, ուր կամ միայն ես:

Փակված դռների ետևից դուրս սողացող աղմուկի մեջ կորած աշխարհը, ուր կա միայն խուլ լռություն, թմրեցնող օդ: Սա իմ հրաշք աշխարհմ է, որտեղից ես այսօր դուրս շպրտվեցի: Եւ ես սովորեցի ատել, 

կիսեցի իմ հրաշք աշխարհը և չտեսի պես ատեցի:

Աքսորված մանկությունից, հոգնած օգտագործած սիրուց այլևս ետ չնայեցի:


Ատում եմ ձեզ, ձեր երեխաներին, 

լացի ձայնը հիշեցնում է կյանքի մասին:

Ատում եմ ձեզ՝ գողացաք իմ աշխարհը, կոտրեցիք իմ աշխարհը, հագուսգ հագցրեցիք, մինչև կոկորդ կապեցիք իմ աշխարհը էժանով անծանոթին ծախեցիք: Ախր ես եմ մեղավոր, 

որ ձեզ ներս թողեցի,

Ախր ես եմ մեղավոր իմ հրաշք աշխարհը հենց ես ծախեցի:

No comments:

Post a Comment