Monday, May 15, 2017

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք,
Հոդված 18.
 Պետական արգելավայրի պահպանության ռեժիմը
1. Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

2. Յուրաքանչյուր պետական արգելավայրի խնդիրները և ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են տվյալ պետական արգելավայրի կանոնադրությամբ:





«Քաջարանց» հէկ. երբ չեն պահպանվում հատուկ պահպանվող տարածքները

2014թ. ամռանը «Արև և ջուր» ՍՊԸ-ն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել «Քաջարանց» փոքր հէկի նախագծային փաստաթղթեր, որտեղ հստակ նշված է, որ «նախագծված փոքր հէկը գտնվում է «Զանգեզուր» պետական արգելավայրի արևմտյան մասում: Նախագծի համաձայն՝ «ՓՀԷԿ-ի կառուցվածքները տեղադրված են արգելավայրի պահպանման գոտու հատուկ պահպանվող տարածքների հողերում կամ սահմանակից են այդ հողերին»:
«Քաջարանց» փհէկի 4 ագրեգատները ապահովելու են 3081 ՄՎտ դրվածքային հզորություն՝ 9825 մլն կՎտ/ժամ տարեկան միջին արտադրությամբ: Հէկի խողովակաշարն անցկացվելու է արգելավայրի ճամփեզրին զուգահեռ: Խողովակներով գետի ջուրը կանցնի ավելի քան 1.5 կմ երկարություն:
«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը, նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ և ստորագրությամբ, Սյունիքի մարզի «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում հէկ կառուցելու դրական եզրակացություն  է տվել:


10 կՎտ հզորության առաջին պարզունակ ՀԷԿը Հայաստանում կառուցվել է Դիլիջանում ՝ Աղստև գետի ջրերով աշխատող սղոցարանի հիման վրա։ Դրան հաջորդել են Ողջիի, Ջրախորի և Սյունիքի ՀԷԿերը։ 1908-09-ին Դեբեդ գետի վրա կառուցվել է Ալավերդու ՀԷԿը (1080 կՎտ)՝ հզորությամբ երկրորդը Ռուսական կայսրությունում։ 1908-1911 թվականներին Հրազդան գետի վրա կառուցվել են կոնյակի և կաշվի գործարանների էլեկտրամատակարարման համար նախատեսված ՀԷԿեր՝ համապատասխանաբար 50 և 25 կՎտ հզորություններով։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Հայաստանում կառուցվել է 9 ՀԷԿ՝ 2150 կՎտ ընդհանուր հզորությամբ։
1923-1926 թվականներին կառուցված առաջին հիդրոհանգույցը Երևանի ՀԷԿ-1 էր (4,56 ՄՎտ)՝ ԽՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկը։ 1932-ին շարք է մտել Երևանի ՀԷԿ-2 (2, 4 ՄՎտ)՝ ԽՍՀՄ առաջին ավտոմատացված ՀԷԿը։ Երկուսն էլ էլեկտրաէներգիա են մատակարարել ԵրևանինԱրարատի ցեմենտի գործարանին և Այղր լճի ջրհան կայանին։ 1928-ին ավարտվել է Գյումրու հիդրոէլեկտրակայանի (5, 28 ՄՎտ) շինարարությունը։
1928-1932 թվականներին կառուցվել է Ձորագետի հիդրոէլեկտրակայանը (22 ՄՎտ), որի արտադրած էլեկտրաէներգիան բարձր լարման էլեկտրահաղորդման գծերով հաղորդվել է ՎանաձորԱլավերդի և Ստեփանավան։ 1936 թվականին՝ միաժամանակ շարք են մտել Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը (102 ՄՎտ) և Շաքիի հիդրոէլեկտրակայանը (840 կՎտ)։ 1938 թվականին էլեկտրահաղորդման գծերով միմյանց են միացվել Երևանի, Գյումրու, Ձորագետի և Քանաքեռի ՀԷԿերը՝ սկիզբ դնելով Հայկական էներգահամակարգին։
1948 թվականին շարք է մտել Սևան-Հրազդան կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սևանի հիդրոէլեկտրակայանը (34,ՀԷԿ2 ՄՎտ), որը ԽՍՀՄ-ում կառուցված առաջին ստորգետնյա ՀԷԿն էր։ 1946-1953 թվականներին կառուցվել է կասկադի ամենահզոր՝ Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (224 ՄՎտ)։ Հետագա տարիներին շարք են մտել Սևան-Հրազդան կասկադի մնացած հիդրոհանգույցները․ 1956-ին՝ Արզնիի հիդրոէլեկտրակայանը (70,5 ՄՎտ), 1959-ին՝ Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը (81,6 ՄՎտ), 1962-ին՝ Երևանի հիդրոէլեկտրակայանը (88 ՄՎտ)։ 1970-ին գործարկվել է Որոտանի կասկադի երրորդ հիդրոհանգույցը՝ Տաթևի հիդրոէլեկտրակայանը (157,2 ՄՎտ), 1977-ին՝ կասկադի երկրորդ, ամենահզոր կայանը՝ Շամբի հիդրոէլեկտրակայանը (171 ՄՎտ), իսկ 1988-ին՝ կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը (76 ՄՎտ)։

No comments:

Post a Comment