Wednesday, November 30, 2016

Հայկուններ

***

Եվ ես նորից ուշացա:
Շունչս պահած վազեցի,
Բայց չհասցրեցի թելը բռնել, ուշացա:

***


Ներքին ազատությունը փակի տակ,
Ճչում ես ու նայում դեպի ներս
Ճաք ես տվել, ընկեր խակ:

***

Մի փոքր այս կողմ նայիր
Տես ով է եկել մազդ է քաշում
Մոտիկ գնա, ցավդ է քաշում:

***

Հարմար է տեղը թարախի,
Մի ցավի, դառը արձունք մի թափ, մի թող արյունիդ համը առնի:
Էլ մի տանջվի, տեղը գտել է չի շարժվի:

***

Ափս առի սառը հողն ու հոտը քաշեցի,
Ներս քաշեցի, թոքերս լցրի
Ու էլ չարտաշնչեցի:

***


Կոպերիդ վրա գրվածը անտեսանելի է այլխոհին,
Բայց մի օր կգա մեկը ու կարդալով քո գաղտնիքները
Կրկնելով ու կրկնելով կմարի քո վերջին մուխը:

***


Թող առնեն քեզ ու վաճառեն
Թող պիտակեն քեզ ու պիտակեն քո մարմինը,
Որն երբեք չի եղել քոնը:



                                                      - Ամասիա


No comments:

Post a Comment