Sunday, November 27, 2016

Ճանապարհին…

  


Լուրջ տեպքի մասին այս խոսքը գրված է անլրջորեն կարդալու համար:
Այս գործը հիմնված է իրական դեպքի վրա:








Ճանապարհին…



-Բանը, ախպեր, բա էն օրը գնասել էի Էդուլենս օֆիս, պիտի բան վերսնեի, մեկ էլ լսեսի ինչ-որ մարդիկ նստած իրար գլխի խուսուռ են անում...
-Ապո, խուշուր չէ՝ շուխուռ է, շուխուռ:
-Լավ, է~հ, մի խառնվի, Համո, պատմում եմ, ցէ՞: Էսպես իրար գլխի են հավաքվել, մեկ էլ ասեսի՝ ես էլ գնամ ականց դնեմ, գրավից խուսուռ էր էլի... Բիզնես էին բացում
-Համազասպ ջան, չե՞ս կռնա ըսիս ՇՈՒ-ԽՈՒՌ, վայ:
-Լավ, լավ : Ի՞նց խորհուրդ կտաս ի՞նց բիզնես բացեմ, խոսքի, խորովածի ռեստորան բացենք :
-Չէ, ես միս չեմ սիրե:
-Սշաքարի բիզնես...
-Օճառի բիզնես...
-Ջինսի բիզնես...
- Հովհարների բիզնես, նայի, է, ինչ ալիք ա
- Չէ, էս ցիգանները գործներիս կխփեն
Ա, դե, զզվզրիք, թումբանի բիզնես դրեք: Էս ձյաձիկոներն էլ մենակ բողոքել գիտեն՝ բիզնես-միզնես, օճառ, շաքար ու կանգառի երկու կողմում թափառող վրացիներից, որոնք չափազանց գունառատ ու ծաղկավոր հովհարներ էին ծախում : Հովհարների ծով :

 Սովետական (թե ասա՝ աղջիկ ջան, դու ի՞նչ գիտես սովետի մասին, որ մի հատ էլ մեկնաբանում ես) հին, մարմարե բարձր պատերը ամբողջ կայարանի հարայ-հուրույը կլանում էին ու հետո երեք անգամ ավելի բարձր արձագանքով վերադարձնում: Մենք իրար պոչ-պոչի կպած՝ դուրս եկանք դեպի կառամատույց: Մի տեսակ չոր է ամեն ինչ, չգիտեմ՝ շոգից է, թե ինչից, բայց միակ բանը, որ ուզում եմ՝ նստեմ գնացքն ու քնեմ, ուֆֆֆ:
Սպասել, սպասել ու սպասել... Եղբայրս էլ, քրտնած գլուխը ուսիս տալով, զառանցում է «Թելեֆոն, թելեֆոն, Մաշա ի մեդվետ կըրնա՞մ նայիմ... Թելեֆոնովդ... ՀաճիսԱյնքան խփեց ուսիս, որ գլխի թաց հետքը մնաց վարդագույն բլուզիս վրա...

 Շըխկ-թըխկ-թըխկ-թըխկ-թըխկ-շըխկ, պուպո~ւ- ֆըսսս՝ եկավ, եկավ երկար սպասված գնացքը: Մամաս եկավ, բռնեց եղբորս ձեռքից, հետո իմ ձեռքից, երկուսիս էլ հասցրեց գնացքի դռան մոտ: Մեր հետ էլ մի ֆրանսահայուհի էր եկել՝ Alors, vite, vite allez (հայդե, արագ-արագ եկեք):

 Արագ-արագ լցվեցինք գնացք: Չորս հոգանոց կուպեի մեջ: Ինչքան մարդիկ շատացան, այդքան օդը ծանրացավ, դրսից ավելի շոգ է: Էլ չեմ դիմանում: Գլուխս դուրս հանեցի կուպեից՝ երկար գորգ էր փռած, էնքան կեղտոտ էր, որ կոշիկներիս քիթն էլ չեմ ուզում կպցնեմ: Լավ, էհ, ինչ կա, հաստատ աշխարհը ավելի կեղտոտ մարդկանցով լի է: 

 Անցա նեղ միջանցքով, գնալով հոտերը բազմանում էին, սկզբում չաղ ծյոծյաների թևատակային հոտեր, ժամկետանց չուլկիների աչքածակող հոտ ու ժարիտի հոտը, որ երբեք չի լքում հայաստանյան գորշ շենքերի բոլոր հարկերը: Արդեն գնացքը սկսեց շարժվել, ես էլ մնացի միջանցքի պատուհանի մոտ, քիթս մոտեցրի ապակուն` ծառ, սար, ամպ, կանաչ, շագանակագույն, կապույտ, սար, ամպ, կանաչ, կապույտ, շագանակագույն, շագանակագույն, ամպ, կանաչ, ծառ, սար, կապույտ

Գլուխս պտտվեց, քանի չեմ ուշաթապվել՝ մտնեմ մեր կուպե: Մտա, աջ-ձախ նայեցի, արդեն տեղավորվել են, նստած գիրք են կարդում: Բարձրացա երկրորդ հարկ` մատրասին, տնավորվեցի, ոտքերս տնկեցի, ձեռքերս դրեցի գլխիս տակ, գնացքի շըխկ-շըխկոցից արդեն ներվայանցա, ականջակալներս ուժեղ սեղմեցի ականջներիս մեջ ու


People try to put us down (talkin’ ‘bout my generation)
Just because we get around ( talkin’ ‘bout my generation)…
… my generation, my generation baby…

 Հըմմմ, չիշիկ ունեմ ոնց որ, հը՞, չէ, ինձ ա թվում:

Where do bad folks go when they die?
They don’t go to heaven where the angels fly,
They go to the lake of fire and fry...

Չէ, իսկականից չիշիկ ա:


Ավելի լավ է մի բան անեմ, չմտածեմ

Երբ մարդը չիշիկ ունի,
Չգիտի ինչ անի,
Որ տակը չանի,
Գնացքի զուգարան չմտնի...

Վերջ, չէ, էլ չեմ դիմանում, պետք է գնամ: Բայց չեմ ուզում: Մնացածն էլ արդեն քնել են, էդ դուռն էլ ես հազիվ եմ բացում, էդ անտեր զուգարաններն էլ անտանելի անհարմար են, ծակից գնացքի արագության մակարդակը պարզ երևում է, հետո էլ, այսպես ասած՝ բուրմունքը ուղղակի շատ, անտանելի գերիչ է: Հավես չունեմ վեր կենալու, բայց դե, խայտառակ էլ չեմ ուզում լինել (ինչի միանգամից տանը չարեցիր, այ տնաշեն, մամադ էլ էդքան ասեց): Փորձեցի անծպտուն իջնել, դըդը՛մփ, արդեն ցատկիս աղմուկը հերիք է` գնացքի անձնակազմին արթնացնելու:
 Բռնեցի դռան բռնակը, անսովոր ձև ունի: Մի քանի վարկյան ասեցի բռնեմ, ձեռքս հարմարեցնեմ. նայեցի, նայեցի, դեպի ինձ քաշեցի ու՝ հո՛պ, բռնակը դուրս ընկավ, մնաց ձեռս: Հրեցի, քաշեցի, փորձեցի դռանը խնդրել, որ ինքը բացվի, բայց չէ, ոնց կար, էդպես էլ մնաց: Աղմուկից մնացածն էլ միացան ինձ ու սկսեցին ծիծաղել, դե ես էլ գիտեմ, որ ծիծաղեմ՝ խայտառակ եմ լինելու: Արդեն մարմնական շարժումներիցս լավ հասկացել են՝ ինչ է կատարվում: Թող ծիծաղեն, ես չեմ մոռանա, թե ոնց են ուրախանում: Մամաս արդեն առաջարկում է շշի մեջ հոգալ կարիքներս, ինչ ասեմ՝ շատ պայծառ գաղափարներ ունեք: Արդեն երևի կես ժամ դուռ եմ ուզում բացեմ, էլ օդ չկա շնչելու, ըհը՛ն, պատուհաներն էլ չեն բացվում (հանգիստ, մի մտածի, հանգիստ, աղջիկ ջան): « Բա որ հիմա որոշեն տրաքացնեն մեր վագոնը», «բա որ գազ բաց թողեն, խեղդվենք սատկենք», «բա որ տեռորիստները գան հասնեն»...
  Չեմ համարձակվում ոտքերս իրարից առանձացնեմ, ատամնեռս էլ իրար պինդ կպցրել եմ, որ չծիծաղեմ:

Մի քիչ մտածելուց հետո փորձեցի թղթի վրա մի բան գրեմ ուղարկեմ դրսի բոլոր էակներին, որոնք երբ ուզեն կարող են գնան զուգարան, Է~հ, ում եմ պետք : Էլ ճար չունեմ, լուրջ եմ ասում արդեն քնածների մասին չեմ մտածում: Սկսեցի դռանը թեթև տկտկացնել՝ հույսով, որ գոնե մեկը կորոշի անցնի դռան կողքով: Մի կես ժամ էլ էդպես անցկացրեցի, Արդեն մի ժամ ես ուզում եմ դադարկվեմ, վայ մամա ջան:
  Ցըտ-զըդ-ցըտ, ֆշշշ՝ հայտնվեց գնացքի ցմփոր պետը, փոքր աչքերով նայեց ինձ, մի հատ զարմացավ ու ես առանց բացատրության շտապեցի համապատասղան վայր : Գնացի, թռա բռնակի վրա:
-Աղջիկ ջան, մի ջարդի էդ անմեղ դռանը:
 Լսե՛ք, ես չգիտեմ Դուք ով եք, բայց ես զուգարան պետք ա գնամ, հիմա՛.
-Ազիզ, էդ զուգարանի ջուրը վերջացել էր հիմա փակել եմ...
 Վա՛յ, ես էս գնացքի ինչն եմ ասել:
-Եթե ուզում ես գնաս զուգարան պիտի մյուս վագոն հասնես:
 Մյուս վագո՞ն: Ո՞նց հասնեմ մյուս վագոն: Հիմա էնքա կբողոքվեմ ինքս ինձ` մյուս զուգարաների ջուրն էլ կվերջանա:
 Գնացի հասա վագոնի վերջ, դըղդըղացող դուռը բացեցի, բարձր աղմուկից չիշիկս հասավ թոքերիս: Մի կերպ, ներքև չնայելով (մեկա աչքի տակով նայում էի) սկզբում թաթս դրեցի (վախ, վախ, վախ) հասա մյուս վագոն: Արի ու հիմա զուգարան գտի:

   Ոտքերով քայլեր ենք անում գնում ենք, գնում...

Չեմ հավատում, զուգարանի նշան, ըհն, մի քիչ էլ դիմացի միզապարկ ջան:
  Հերթ: Մոտ մի վեցից-ութ հոգի: Մեկ հատիկ զուգարան: Հենց էս պահին չգիտեմ ինչի հիշեցի մանկությունից մի տակտիկա` լացել:
- Վայ-վայ-վայ, լա-ա-վ չեմ: Վա-ա-յ, գլուխ-ը-ս, վայ:
- Ի՞նչ ա եղել, աչիկ ջան:
- Մամա ջան, լավ չեմ: Ճա-ա-նա-պա-ա-րհ տ-ը-վեք:
- Ժողովու~րդ, ճամփա դվեք: Արգցրեք:

 Հավատս չի գալիս, վերջապես հասա: Խեղճերին խուճապի մատնեցի(դու, սուս մնա ու չիշիկ արա, վայ):
...
...
...
 Այ, հիմա ինձ լիարժեք մարդ եմ զգում(զգուշ, բռնակը չմնա ձեռքտ): Հենց ոտքս դուրս հանեցի` երեք հատ բժիշկ շշմած նայեցին վրաս: Նայում նայում էք, ես էլ կնայեմ: Ժամանակին սպիտակ շապիկով, կապույտ շալվարով` ծնկները լավ մաշած, գլխներին էլ բանդանա` տակից գզած մազերի փունջ:

- Ամեն ինչ լավ է±:

 Լավ էլի, էսպիսի բան չի կարող լինել: Խուճապից բժիշկ են կնչել:

- Դե, մի քիչ գլուխս է ցավում, բայց արդեն լավ եմ, շնորհակալություն:
- Արի միհատ ճնշումտ չափենք:
 Փըշտ-փըշտ, փըշտ-փըշտ, փըշտ-փըշտ:
- Բլաիկ ջան, սնունդի պակաս ունես, մի քիչ շատ կեր: Ոչինչ, չես չաղանա:

Փաղա, հասա կուպե: Բոլորը քնած են, վերջապես ես էլ գոնե մի կես ժամ աչքս փակեմ...

 One day baby we’ll be old,
 Oh, baby we’ll be old,
 Think about the...
  One day...

- Աղջիկս, ելիր նայիմ, յ’ալլա: Արագ, աչքերդ բաց մեկ հատ: Հիմա ջուր կընեմ չի ելեսն է:

Մամա, հերիք է կպնես թևիս, թող քնեմ: Աղջիկդ ամբողջ գիշեր տառապել է:  Մի անգամից վեր թռա, ոչինչ չի շարժվում, հասել ենք, ու~ռա: Իջա ներքև, գիրքս խցկեցի պատռվելուն մոտ պայուսակիս մեջ ու առաջացա դեպի երկաթե` հերթ: Բոլորը սպասում են, որ դուռը բացվի: Երեխայի զռոց, փռշտոց, մատերի ճտոց, բխկոց, կռոց: Բայց կարծես մուտքը օդափողվել է, հին գրքի հոտ է գալիս: Պատուհանից դուրս պպզած տաքսիստներն էլ մեզնից անհամբեր սպասում են մեր դուրս գալուն: Կայարանում մարդիկ սկսեցին շատանալ, աչքիս Երևան են գնում... Ու~ֆ:
 - Ի±նչ, նորից ճնշումը բարձրացել է±:


Ամասիա:


 





 


No comments:

Post a Comment